Եգիպտոսում մահապատժի է դապատարտվել «Մուսուլման եղբայրների» 529 անդամ
Քաղաքական
16:25 24/03/2014

Եգիպտոսում մահապատժի է դապատարտվել «Մուսուլման եղբայրների» 529 անդամ

Եգիպտոսի դատարանը «Մուսուլման եղբայրների» 529 անդամի մահապատժի է դատապարտել: Մեղադրանքներից մեկը վերաբերում էր 2013 թվականի օգոստոսին անկարգությունների ժամանակ Էլ-Մինյա նահանգի ոստիկանության պետի տեղակալ Մուստաֆա Ալ-Ատտարի սպանությունը: Այս մասին հայտնում է Ahram Online-ը:

Դատարանը արդարացրել է կազմակերպության 16 անդամի:

Եգիպտոսի պետական MENA լրատվական գործակալության փոխանցմամբ, տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի աջակիցները մեղադրվում էին ոստիկանության սպայի սպանության և ևս երկու սպաների նկատմամբ մահափորձ իրականացնելու, հանրային սեփականության, ոստիկանության բաժանմունքի վրա հարձակվելու, ոստիկանությանը պատկանող զենքեր առևանգելու և հանրային կարգը խախտելու մեջ:

Հիշեցնենք, որ Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» ցույցերը սկսվել էին հուլիսի 3-ից հետո, երբ տապալվեց Մուհամեդ Մուրսիի իշխանությունը: Նախկին նախագահի դեմ դատը մի քանի անգամ հետաձգվել է: Մուրսին մեղադրվում է օտարերկրյա ուժերի օգտին լրտեսելու և 2012 թվականի բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների սպանությունները հրահրելու մեջ: Եթե նախկին նախագահին մեղավոր ճանաչեն, նրան նույնպես մահապատիժ է սպառնում:

Ըստ վերջին տեղեկությունների` դատը վերսկսվելու է ապրիլի 5-ին:

 

Placeholder
Եգիպտոսում մահապատժի է դապատարտվել «Մուսուլման եղբայրների» 529 անդամ