Դ. Բաբայան. Եթե Քեսաբի հայերը ցանկություն ունեն, ապա Արցախը պատրաստ է նրանց ընդունել
Քաղաքական
11:26 25/03/2014

Դ. Բաբայան. Եթե Քեսաբի հայերը ցանկություն ունեն, ապա Արցախը պատրաստ է նրանց ընդունել

Թուրքական հայատյաց քաղաքականությունը շարունակվում է, որն արդեն իր ծայրահեղ դրսևորումն է ունենում Սիրիայի հայաբնակ շրջաններում, մասնավորապես, Քեսաբում: Ծանոթ ձեռագիր է, թուրքական կողմն ամեն ինչ անում է դիվերսիոն հարձակումների միջոցով հայաթափ անելու ու ֆիզիկապես ոչնչացնելու սիրական համայնքը: Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Սիրիայի Քեսաբ բնակավայրում տեղի ունեցած իրադարձություններին, ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքերով, այս պահին ակնկալվում է քաղաքակիրթ աշխարհի համաչափ արձագանքը տեղի ունեցող իրադարձություններին:

Հարցին, թե ո՞րն է այս իրավիճակում հայկական երկու հանրապետությունների խնդիրը, Դ. Բաբայանը նշեց. «Նախընտրելի կլիներ, եթե Սիրիայում ապրող հայերը մնային Սիրիայում ու պահպանեին հայկական համայնքը, որը ուժեղ է և միասնական, սակայն, եթե սիրիահայերի կյանքին վտանգ է սպառնում, ապա Արցախը պատրաստ է իր հնարավորությունների չափով աջակցել նրանց, ընդհուպ` Արցախում նրանց համար բնակություն հաստատելու պայմաններ ստեղծել»:

Նախորդիվ`

Առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն. Սերժ Սարգսյանի հայտարարությունը` Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ

Placeholder
Դ. Բաբայան. Եթե Քեսաբի հայերը ցանկություն ունեն, ապա Արցախը պատրաստ է նրանց ընդունել