Դիլիջանում կմեկնարկի «Premier’s Cup-դիլիջանյան խաղեր 2014» ինտելեկտուալ խաղի միջազգային մրցաշարը
Կրթություն, գիտություն
11:15 26/03/2014

Դիլիջանում կմեկնարկի «Premier’s Cup-դիլիջանյան խաղեր 2014» ինտելեկտուալ խաղի միջազգային մրցաշարը

«Դիլիջանյան խաղեր» միջազգային ինտելեկտուալ փառատոնի շրջանակում մարտի 28-30-ը Դիլիջանում տեղի է ունենալու «Ինչ, որտեղ, երբ» խաղի «Premier’s Cup-դիլիջանյան խաղեր 2014» միջազգային մրցաշարը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվելիք մրցաշարին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Վրաստանի ուժեղագույն թիմերը: Այս մասին հաղորդում են կառավարության լրատվական ծառայությունից:

Ինտելեկտուալ խաղի ամենամյա այս մրցաշարը կազմակերպվում է «Գիտակների հայկական ասոցիացիա»-ի կողմից:

 

Placeholder
Դիլիջանում կմեկնարկի «Premier’s Cup-դիլիջանյան խաղեր 2014» ինտելեկտուալ խաղի միջազգային մրցաշարը