Syriandays-ը գրել է Լաթակիա գնացած հայաստանյան պատվիրակության մասին
Քաղաքական
18:57 26/03/2014

Syriandays-ը գրել է Լաթակիա գնացած հայաստանյան պատվիրակության մասին

Syriandays համացանցային ռեսուրսը այսօր հրապարակել է «Հայաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը այցելել է Լաթակիա` Քեսաբից տեղահանված հայերի պայմաններին ծանոթանալու համար» վերտառությամբ նյութ, որտեղ ընդհանուր տեղեկատվություն է տրվում ՀՀ պատվիրակության Լաթակիա այցելության վերաբերյալ:

«Հայաստանի պատվիրակությունը այսօր առավոտյան այցելել է Լաթակիայի նահանգ՝ ծանոթանալու` Էրդողանի կառավարության անմիջական աջակցությամբ գործած ահաբեկիչների Քեսաբ ներխուժման հետևանքով տեղահանված հայերի պայմաններին:

Պատվիրակությանը օդանավակայանում հանդիպել են Լաթակիայի ժողովրդական խորհրդի անդամներն ու գործադիր կոմիտեի անդամներ Մալիք Շաբուլը, Հասան Ջարիան, Ջամալ Նուսուրը և Լաթակիայի քաղաքապետը: Պատվիրակությունն անմիջապես ուղևորվել է հայկական Քիդուն և հանդիպել հայկական ազգային խորհրդի ղեկավար՝ Պողոս Ղազարյանի և Քեսաբից տեղահանված հայերի հետ՝ լսելով Քեսաբի բնակչության կարիքներն ու պահանջները, տրամադրելով հայկական պարենային արտադրանքներից բաղկացած օգնություն: 
 
Այժմ պատվիրակությունը հեռացել է մարզական ակումբից:

Լաթակիա, Աբիր Սուլեյման, Սիրիանդեյզ»
Լաթաքիայի վրա հարձակում այս պահին չկա»

Քեսաբի հայ. Թուրքիայից մեքենաներով գալիս են, կողոպտում են տները և տանում մեր ունեցվածքը

Հայաբնակ Քեսաբի վրա հարձակման մեջ չեչեննե՞ր են ներգրավված

«Քեսաբ ներխուժումը հայության` մասնավորապես սիրիահայ համայնքի դեմ ուղղված քայլ էր»

Սիրիահայ. Ամեն վայրկյան սպասվում է Լաթաքիայի դեմ հարձակումը

Առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն. Սերժ Սարգսյանի հայտարարությունը` Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ

Քեսաբի հայերին օգնություն է անհրաժեշտ, հայկական կողմը քայլեր ձեռնարկում է

Placeholder
Syriandays-ը գրել է Լաթակիա գնացած հայաստանյան պատվիրակության մասին