ԱՄՆ Թենեսի նահանգը մերժել է ադրբեջանամետ ուժերի կողմից ներկայացրած հակահայկական բանաձևը
Քաղաքական
12:12 26/03/2014

ԱՄՆ Թենեսի նահանգը մերժել է ադրբեջանամետ ուժերի կողմից ներկայացրած հակահայկական բանաձևը

ԱՄՆ Թենեսի նահանգի Ներկայացուցիչների պալատի գլխավոր հանձնաժողովը մերժել է ադրբեջանամետ ուժերի կողմից ներկայացրած հակահայկական բանաձևը: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի «Facebook»-յան էջից:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, հերթական անգամ մեծ հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության թուլացմանն ուղղված Բաքվի ջանքերին:

Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Թաունսն առաջարկել է բանաձևն առաջ տանել, սակայն նրա գործընկերներից որևէ մեկը նրան աջակցություն չի հայտնել: Հանձնաժողովի նախագահ Ռայան Հայնեսը հայտարարել է, որ միջնորդությունը ձախողվել է: Այսպիսով, Թենեսի նահանգը դառնում է ԱՄՆ չորրորդ նահանգը, որը վերջին երկու ամիսների ընթացքում մերժում է ադրբեջանամետ ուժերի ներկայացրած հակահայկական և փաստերը խեղաթյուրող բանաձևերը:

«Մենք ողջունում ենք Թենեսիի Ներկայացուցիչների պալատի այսօրվա որոշումը, որով այն ցույց տվեց, որ ամուր կանգնած է ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խախաղ ապրելու իրավունքի դեմ հանդես եկող ադրբեջանական կառավարության և նրա կողմից մոլորեցվող օրենսդիրների»,- նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արևելյան տարածաշրջանի խորհրդի նախագահ Սթիվ Մեսրոբյանը:

Նախորդիվ՝

Հավայան կղզիների օրենսդիր մարմինը մերժել է Ադրբեջանի նախաձեռնած հակահայկական բանաձևը

ԱՄՆ Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատը մերժել է Խոջալույի դեպքերի վերաբերյալ բանաձևը

Ասատրյան. Վայոմինգի օրենսդիրները, մերժելով HJ 002 բանաձևը, ազդեցիկ հաղորդագրություն են ուղարկել բռնակալ Ալիևին

Placeholder
ԱՄՆ Թենեսի նահանգը մերժել է ադրբեջանամետ ուժերի կողմից ներկայացրած հակահայկական բանաձևը