Ա.Աշոտյան. Այսօրվա ուսման վարձերը մոտ ապագայում բարձրանալու միտում չեն ունենա
Կրթություն, գիտություն
13:28 27/03/2014

Ա.Աշոտյան. Այսօրվա ուսման վարձերը մոտ ապագայում բարձրանալու միտում չեն ունենա

Այսօրվա ուսման վարձերը չեմ կարծում, որ մոտ ապագայում բարձրանալու միտում կունենան: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց Կրթության և գիտության նախարարը:

Արմեն Աշոտյանն ավելացնելով, որ եթե, օրինակ, լուրջ ամերիկյան ուսումնական ծրագրեր բերվեն Հայաստան, ապա բնական է, որ այդ ծրագրերի գինը ամերիկյանից պետք է մի չորս անգամ ավելի էժան լինի, բայց մեկ է հայաստանյան պայմաններում 10-12 հազար ԱՄՆ դոլարից պակաս չի լինի:

«Հիմա ի՞նչ անենք, չբերենք նման ծրագրեր Հայաստան, որովհետև ուսման վարձերը պետք է պահել 180 հազար դրամի մակարդակին»,- ասաց նախարարը:

Նա նաև ակնարկեց, որ օդի մեջ չի խոսում այդ ծրագրի մասին, քանի որ որոշակի բանակցություններ են տարվում «Քենեդի Բիզնես» ծրագիրը Հայաստան բերելու համար:

Placeholder
Ա.Աշոտյան. Այսօրվա ուսման վարձերը մոտ ապագայում բարձրանալու միտում չեն ունենա