Հակոբ Ղազանչյան. Այն օրը, երբ կասենք, որ ամեն ինչ կատարյալ է, սկիզբ կդնենք թատրոնի կործանմանը
Օրվա թեմա
10:35 27/03/2014

Հակոբ Ղազանչյան. Այն օրը, երբ կասենք, որ ամեն ինչ կատարյալ է, սկիզբ կդնենք թատրոնի կործանմանը

Թատերական աշխարհն այսօր տոնում է Թատրոնի միջազգային օրը: Հայաստանյան թատերասերների համար օրը նշանավորվում է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությամբ: Այսօր երեկոյան «արտավազդները» կլինեն թատրոնի այս տարվա մրցանակակիրների մոտ:

Մինչև մրցանակաբաշխությունը Panorama.am-ը զրուցել է Թատերական գործիչների միավորման նախագահ Հակոբ Ղազանչյանի հետ:

Հարցին՝ ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել հայ թատրոնը նախորդ «Արտավազդ»-ից մինչ այս «Արտավազդ»-ը, Հակոբ Ղազանչյանը պատախանեց. «Ձեքբերումները ես ուզում եմ կապել երիտասարդների նոր աշխատանքների հետ: Այն աշխատանքները, որ այսօր կան, թե դերասանների դեբյուտների, թե ռեժիսոների աշխատանքների առումով, լուրջ ձեռքբերում են: Այդ պրոցեսը չի նահանջում, զարգանում է»:

ՀԹԳՄ նախագահի բնորոշմամբ, թատրոնը խնդիր է, որևէ ժամանակում չի կարելի ասել, որ վիճակը կատարյալ է:

«Այն օրը, երբ կասենք, որ ամեն ինչ կատարյալ է, սկիզբ կդնենք թատրոնի կործանմանը: Միշտ պետք է թերություններն ասել, խնդիրներ գտնել, դժգոհել սեփական աշխատանքից, տեսնել սեփական բեմադրության թերությունները: Դա շատ կարևոր հանգամանք է, որ թատրոնը զարգանա, ավելի լավ աշխատելու, ինչ-որ բան փոխելու ձգտումներ ունենա: Դա կենդանի թատրոնի կարևոր սկզբունքներից մեկն է»,- ասաց նա:

Հակոբ Ղազանչյանի խոսքով, պետք չէ միայն վատը տեսնել ու գնալ ոչնչացնելու ճանապարհով:

Կարդացեք նաև՝

«Արտավազդ»-ի այս տարվա առանձնահատկությունը երիտասարդների ակտիվությունն է

Placeholder
Հակոբ Ղազանչյան. Այն օրը, երբ կասենք, որ ամեն ինչ կատարյալ է, սկիզբ կդնենք թատրոնի կործանմանը