Հայ խորհրդարանականները հանդիպել են Բաշար Ասադին
Քաղաքական
16:45 27/03/2014

Հայ խորհրդարանականները հանդիպել են Բաշար Ասադին

Դամասկոսում կայացել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և Հայաստանից մեկնած խորհրդարանական պատվիրակության հանդիպումը: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական «Սանա» գործակալությունը:

Սիրիա մեկնած ՀՀ ԱԺ պատգամավորներից Սամվել Ֆարմանյանը Tert.am-ին տեղեկացրել է , որ հանդիպումներ են կայացել նաև Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի և Գլխավոր մուֆտիի հետ:

«Հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք ստեղծված իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել մեր հայրենակիցների շուրջ ստեղծված իրավիճակին: Երևան վերադառնալուց հետո ավելի մանրամասն և՛ մեր փաստահավաք առաքելության արդյունքները, և՛ տպավորությունները, և՛ մեր հայրենակիցներից ստացված առաջարկությունները կներկայացնենք հանրապետության Նախագահին, վարչապետին, Ազգային ժողովին և կներկայացնենք այլ մանրմասներ»,- հայտնել է Սամվել Ֆարմանյանը։

Նախորդիվ`

Իսկական ողբերգություն... միջազգային հանրությունը պետք է դատապարտի քեսաբահայության հետ տեղի ունեցածը. Ս. Ֆարմանյան (Տեսանյութ)
Հաստատվել է` Սիրիա ներթափանցած վարձկան զինյալների շարքերում կան նաև ադրբեջանցի վարձկաններ. Ս.Ֆարմանյան 

ԱԺ պատգամավորները Դամասկոսում քիչ անց կհանդիպեն նախագահ Բաշար Ալ-Ասադին 

Կարդացեք նաև` 

«Հարձակվեցին ու սկսեցին դիպուկահարներով խփել, մարդ չմնաց». Ինչպես տարհանվեցին Քեսաբի հայերը
 
Լաթաքիայի վրա հարձակում այս պահին չկա»

 Քեսաբի հայ. Թուրքիայից մեքենաներով գալիս են, կողոպտում են տները և տանում մեր ունեցվածքը

 

Placeholder
Հայ խորհրդարանականները հանդիպել են Բաշար Ասադին