ՊՆ. Հայկական կողմը պատասխան կրակ է բացել
Տարածաշրջան
14:40 28/03/2014

ՊՆ. Հայկական կողմը պատասխան կրակ է բացել

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածի մի քանի ուղղություններով հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը ու ինտենսիվ կրակ արձակել: Այս մասին Panorama.am-ին հաղորդեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հարցին, թե արդյո՞ք հայկական կողմը կորուստներ ունի, վերջինս ասաց, որ զոհեր ու վիրավորներ չկան:

Panorama.am-ի հարցին, թե ադրբեջանական կողմը պնդում է, որ հայկական դիրքերից արձակված գնդակից քաղաքացիական անձ է վիրավորվել, Ա. Հովհաննիսյանը նշեց, որ «մեկնաբանելու առանձնապես բան չկա»:

Նախորդիվ`

«ԱՊԱ». ՀՀ ԶՈՒ կրակահերթերի հետևանքով երկու ադրբեջանցի է վիրավորվել

Placeholder
ՊՆ. Հայկական կողմը պատասխան կրակ է բացել