Գրիգոր Ազիզյան. «Զվարթնոցի»-ի Կլոր մասնաշենքը պահպանելու գործընթացով ենք գնում
Մշակույթ
12:50 28/03/2014

Գրիգոր Ազիզյան. «Զվարթնոցի»-ի Կլոր մասնաշենքը պահպանելու գործընթացով ենք գնում

«Զվարթնոց» օդանավակայանի հին՝ Կլոր մասնաշենքը կարող է պահպանվել, կոնցեսիոները պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը ներկայացրեց Քաղավիացիայի գլխավոր վարչությունում օրերս տեղի ունեցած շենքի պահպանման վերաբերյալ քննարկման մանրամասները:

«Շատ բովանդակալից քննարկում էր, որոշակիորեն անսպասելի: Կոնցեսիոները, Քաղավիացիայի վարչությունը, զգալով իրավիճակը, որում հայտնվեց հարցը, որոշել են տալ հնարավորություն՝ փորձելու պահպանել շատ մեծ արժեք ունեցող Կլոր մասնաշենքը: Աշխատանքներ են տարվելու սեյսմիկ անվտանգությունը բարձրացնելու համար և քննարկվելու են այն օգտագործելու տարբերակները: Կոնցեսիոների ներկայացուցիչն ասաց, որ ճարտարապետները կվերանայեն մոտեցումները՝ փորձելով պահպանել շենքը, որը, ըստ նրանց, շատ վատ վիճակում է գտնվում»,- մանրամասնեց Գրիգոր Ազիզյանը:

Նա նշեց, որ իրենց ինժեներներն ասում են հակառակը, այդպիսի խնդիր չկա. «Այն մի քիչ ավելի լավ վիճակում է, քան Երևանի որոշ շենքեր»:

Գրիգոր Ազիզյանի խոսքով, եթե շահագործողի մասնագետները չգտնեն շենքն ուժեղացնելու տարբերակներ, ապա իրենց ինժեներներն ու ճարտարապետները կաջակցեն նրանց, կփորձեն գտնել այն լուծումները, որ կբավարարեն բոլորին: Նա նշեց նաև, որ շենքի ամրացման համար պահանջվում է 10-12 մլն դոլար: Ըստ ճարտարապետի, շենքը կարող է ծառայել այլ նպատակների համար:

«Հիմա մենք կառույցը պահպանելու գործընթացով ենք գնում: Ինչ նպատակներով է օգտագործվելու, դեռ հայտնի չէ, որոշ մասը հենց որպես օդանավակայան էլ կարող է ծառայել: Մինչև այս գործընթացը սկվելը Ճարտարապետների միջազգային կազմակերպությունն էլ էր նախկին խորհրդային հանրապետություններին դիմել՝ այդ ժամանակաշրջանի շենքերը պահպանելու պահանջով: Հիմա գործընթաց չի լինի, մինչև այդ ուսումնասիրությունները»,- հավելեց նա:

Գրիգոր Ազիզյանը կարծում է, որ պետք է փորձել ևս մեկ անգամ դիմել Մշակույթի նախարարությանը՝ շենքը պահպանվող հուշարձանների ցանկում մտցնելու համար:

Նախորդիվ՝

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման հարցը

«Կործանելով գնալու ենք». Մտավորականներն անհանգիստ են

«Զվարթնոցի» Կլոր շենքի քանդման դեմ էլէկտրոնային ստորագրահավաք է սկսվել

Ճարտարապետ. «Զվարթնոց»-ի հին շենքն ուղղակի խնամքի կարիք ունի

«Զվարթնոցի կլոր շենք»-ի հետ կապված ՀԽ-ն իր հերթին քննարկելու է Կոնցեսիոների առաջարկները

Մինասյան. Զվարթնոցի հին մասնաշենքը քանդելու կառավարության որոշում չկա

ՀԽ-ն չի ստացել «Զվարթնոց»-ի կլոր շենքի հետ կապված մի շարք հարցերի պատասխաններ

Կարծիքներ Զվարթնոցի Կլոր շենքը քանդելու որոշման շուրջ

«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը հաստատ կքանդվի. Արտյոմ Մովսեսյան

101,1 մլն դոլարի ներդրում՝ Զվարթնոցում, վարչապետը կողմ է հին մասնաշենքի ճարտարապետական ժառանգությունը պահպանելուն

Ուղերձ. Ծածկած շուկայի դառը փորձից ելնելով՝ հսկողության ռեժիմ սահմանել «Զվարթնոցի» հին մասնաշենքի մոտ

 Քաղավիացիայի վարչությունը դրական եզրակացություն է տվել «Զվարթնոցի» հին շենքը քանդելու հարցը ներառող մաստեր-պլանին

«Զվարթնոցի» հին շենքի մասին ևս մեկ անձնական կարծիք. Արտյոմ Մովսեսյան

Հանրային խորհուրդը դեմ է «Զվարթնոցի» հին շենքի քանդմանը. «Հիմնավոր փաստարկներ չկան»

Գրիգոր Ազիզյան. «Զվարթնոց»-ի հին շենքը հնարավոր է ամրացնել, ժամանակին առաջարկվել է շենքի ամրացման վեց տարբերակ

Անահիտ Թարխանյան. «Զվարթնոցի» հին շենքի երեսպատումը բարբարոսաբար քանդվել է, բայց շենքը սեյսմակայուն է

Շանտաժ է. Պողոսյանը` «Զվարթնոցի» հին շենքը պահպանելուց հրաժարվելու վերաբերյալ կոնցեսիոների հայտարարության մասին

Կոնցեսիոներ. Ռեսուրսներ չենք ծախսի ռիսկային և օգտագործումից դուրս եկած «Զվարթնոցի» հին շենքի պահպանման վրա

««Զվարթնոցի» հին շենքի ճակատագրի հարցը վերաբերում է նախագծի հեղինակային իրավունքի իրավատերերի շահերին»

Պետք է լուծումներ գտնել, որ «Զվարթնոցի» հին շենքը իր երկրորդ կյանքն ապրի. Մկրտիչ Մինասյան

«Կոլիզեյը կրկնակի կռիսանոց է, բայց պահում են». Քննարկում՝ «Զվարթնոցի» հին շենքի հարցի շուրջ

Placeholder
Գրիգոր Ազիզյան. «Զվարթնոցի»-ի Կլոր մասնաշենքը պահպանելու գործընթացով ենք գնում