Փոխնախարար. Կարկուտից պտղատուները չեն վնասվել
Տնտեսություն
17:34 29/03/2014

Փոխնախարար. Կարկուտից պտղատուները չեն վնասվել

«Տեղացած կարկուտը որևէ վնաս չի հասցրել պտղատուներին»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը: Նա նշեց, որ ընդամենը եղել է փոթորկանման ուժեղ քամի, որից Արմավիր մարզի գյուղերից մեկում մի քանի տուն է վնասվել:

Կոտայքի մարզի գյուղատնտեսություն աջակցության կենտրոնի տնօրեն Արտակ Խալաթյանն էլ ասաց, որ դեռ չի երևում, կարկուտը վնաս հասցրել է պտղատուներին, թե ոչ, բայց հավանական է, որ ոչ: Նա նշեց, որ որևէ ծառ չի կոտրվել, իսկ ծառերի վրայի ծաղկի թերթիկների 20 տոկոսն է թափվել, որը քամուց է եղել:
 

Նախորդող հրապարակումներ՝ 

Գյուղացիները պատրաստվում են պաշտպանվել ցրտահարությունից. «Ժողովուրդը, եթե թամբալություն չանի, կարելի է շատ բան փրկել»

Գյուղնախարար.Պետք է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն`բերքի կորուստներ չունենալու համար

Պտղատու այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար պետք է ծխեցնել և առատ ոռոգել

ԳՆ.Պտղատու այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար, խորհուրդ ենք տալիս դիմել ավանդական մեթոդներին

Placeholder
Փոխնախարար. Կարկուտից պտղատուները չեն վնասվել