«Արմավիա»-ի նախկին աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց աշխատավարձերը
Օրվա մամուլ
09:35 29/03/2014

«Արմավիա»-ի նախկին աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց աշխատավարձերը

«Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց աշխատավարձերը: Նրանք արդեն հույսները կտրել են, որ երբևէ կստանան աշխատավարձ: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ի թղթակիցը զրուցել է ընկերության ֆինանսական գծով պատասխանատուի հետ:

Ի վերջո, ընկերության աշխատակիցներն աշխատավարձ ստանալո՞ւ են, թե՞ ոչ:

«Բնականաբար: Իհարկե ստանալու են: Ուղղակի ես կարող եմ ասել, որ դա ժամանակի հարց է: Գիտեք, դժվարություններ կան, դա է խնդիրը: Միանգամից անհնար է վճարումներ կատարել»,-նշել է նա:

Placeholder
«Արմավիա»-ի նախկին աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց աշխատավարձերը