ՎիվաՍել-ՄՏՍ-ում այսօրվանից կարելի է նորագույն սմարթֆոնի նախնական պատվեր կատարել
ՏՀՏ-ն Հայաստանում
19:33 31/03/2014

ՎիվաՍել-ՄՏՍ-ում այսօրվանից կարելի է նորագույն սմարթֆոնի նախնական պատվեր կատարել

Այսօրվանից ՎիվաՍել-ՄՏՍ-ում կարելի է Samsung Galaxy S5 նորագույն սմարթֆոնի նախնական պատվեր կատարել:

Ընկերությունից տեղեկացնում են, որ պատվիրել կարելի է երկու եղանակով` ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջում կամ այցելելով ընկերության սպասարկման 3 կենտրոններից մեկը (Հյուսիսային պողոտա 6, Ամիրյան 3, Սայաթ-Նովա 12):

Նախնական պատվեր կարելի է կատարել տասնօրյա ժամկետում` մարտի 31-ից մինչև ապրիլի 10-ը: Ապրիլի 11-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ը կսկսի Samsung Galaxy S5 սմարթֆոնի վաճառքը:

«Այս սմարթֆոնը պատվիրած հաճախորդները Samsung Armenia-ի կողմից նվեր կստանան S View պատյան»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Placeholder
ՎիվաՍել-ՄՏՍ-ում այսօրվանից կարելի է նորագույն սմարթֆոնի նախնական պատվեր կատարել