«Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայից արդեն օգտվել է 20 հազար 225 կին
Առողջություն
17:00 31/03/2014

«Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայից արդեն օգտվել է 20 հազար 225 կին

«Ձեզ համար, կանայք» խորագրով առողջապահական ակցիայի շրջանակում մարտի 8-ից ի վեր քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 20225 կին: Կատարված տարբեր հետազոտություններից հետո վիրահատության է ուղեգրվել 1688 կին, որոնցից 533-ն արդեն վիրահատվել են, հայտնում են քաղաքապետարանի մամուլի բաժնից:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շաբաթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Առողջապահության վարչության պետը Կամսար Բաբինյանը զեկուցել է նաև, որ նախորդ օրվա ընթացքում Շտապ օգնությունը սպասարկել է 583 կանչ, որոնցից միայն մեկն է եղել առատ տեղումներով պայմանավորված:
 

Placeholder
«Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայից արդեն օգտվել է 20 հազար 225 կին