Գեներալ Մանվելը մեկնել է Ֆրանսիա` հետազոտության
Օրվա մամուլ
09:24 01/04/2014

Գեներալ Մանվելը մեկնել է Ֆրանսիա` հետազոտության

Գեներալ Մանվել Գրիգորյանը շաբաթ օրը կրկին մեկնել է Ֆրանսիա` հետազոտության նպատակով: Նա այնտեղ կմնա մեկ շաբաթ: Ֆրանսիայում վիրահատվելուց և քիմիաթերապիա անցնելուց հետո սա պարտադրված հետազոտություն է, որից պարզ կդառնա` գեներալի առողջական վիճակը բարելավման միտում ունի՞, թե՞ հակառակը: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

Հիշեցնենք, որ անցած տարի Ֆրանսիայում նա թոքերի քաղցկեղի դեմ վիրահատություն է տարել, որը բարեհաջող էր անցել»:
 

Placeholder
Գեներալ Մանվելը մեկնել է Ֆրանսիա` հետազոտության