ԱԺ նախագահը կոչ է անում աջակցել քեսաբահայերին և իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է հաշվեհամարին
Քաղաքական
12:27 02/04/2014

ԱԺ նախագահը կոչ է անում աջակցել քեսաբահայերին և իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է հաշվեհամարին

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կոչ է անում պատգամավորներին իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել քեսաբահայերին:

«Իմ մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամում Քեսաբի մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով բացված հաշվեհամարին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահը:

Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախօրեին հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում ողջ հայությանը միանալ և օգնել Քեսաբի իրադարձություններից տուժած հայերին: Հիմնադրամը տեղեկացրել է, որ այդ նպատակով բացվել է հատուկ հաշվեհամար:

Նախորդիվ`

«Հայաստան» համահայկական հիմնադրամը քեսաբահայերին օգնելու հայտարարություն է տարածել

 

Placeholder
ԱԺ նախագահը կոչ է անում աջակցել քեսաբահայերին և իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է հաշվեհամարին