Վ. Ջաբարով. Ուկրաինան կհայտնվի Թուրքիայի կարգավիճակում՝ տասնամյակներ սպասելով ԵՄ-ին անդամակցությանը
Վերլուծություններ
11:49 02/04/2014

Վ. Ջաբարով. Ուկրաինան կհայտնվի Թուրքիայի կարգավիճակում՝ տասնամյակներ սպասելով ԵՄ-ին անդամակցությանը

«Հետխորհրդային հիմնական երկրները դիտարկում էին ԱՊՀ-ն, որպես նախկին ԽՍՀՄ երկրների յուրօրինակ ապահարզանի վայր»,-այսօր Մոսկվա-Կիև-Աստանա-Երևան տեսակամրջի ընթացքում անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին ասաց ՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի միջազգային գործերով նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:

Նա նշեց, որ իր կարծիքով, Ուկրաինան չի փակի դռները ԱՊՀ-ի առջև և ժամանակը ցույց կտա, թե ինչ վնասներ և օգուտներ կտա Կիևին՝ ԱՊՀ-ից դուրս գալու որոշումը:

«Ուկրաինան կհայտնվի Թուրքիայի կարգավիճակում՝ տասնամյակներ շարունակ սպասելով ԵՄ-ին անդամակցությանը: ՆԱՏՕ-ն Ուկրաինային նույնպես չի սպասում»,-նշեց Ջաբարովը:

Նրա խոսքերով, ռուսները և ուկրաինացիները եղբայրական ժողովուրդներ են և Ռուսաստանը միշտ եղել է և կմնա Ուկրաինայի կողքին: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ-ին՝ ՄԱԿ-ի հակառուսական օրինագծին դեմ քվեարկելու համար և Ջաբարովը ողջունեց ՀՀ-ի իշխանությունների որոշումը կապված Մաքսային միությանը`  ՀՀ-ի անդամակցության հետ:

Placeholder
Վ. Ջաբարով. Ուկրաինան կհայտնվի Թուրքիայի կարգավիճակում՝ տասնամյակներ սպասելով ԵՄ-ին անդամակցությանը