Ուորլիք. Անհամբեր սպասում եմ Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը
Քաղաքական
12:50 04/04/2014

Ուորլիք. Անհամբեր սպասում եմ Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Ուրախ եմ տեղեկացնելու, որ Վիեննայում Մինսկի խմբի համանախագահները և 2014թ.-ին ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Շվեյցարիան, համակարգում են իրենց աշխատանքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Անհամբեր սպասում եմ այսօր Մոսկվայում կայանալիք հանդիպմանը»:

Նշենք, որ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում ավելի վաղ գրել էր, որ ապրիլի 3-ին մեկնում է Վիեննա` մասնակցելու ԵԱՀԿ-ում տեղի ունենալիք քննարկումներին, իսկ ուրբաթ օրը` ապրիլի 4-ին, մեկնելու է Մոսկվա, որտեղ նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամատության խաղաղ կարգավորման հարցում:

 

Placeholder
Ուորլիք. Անհամբեր սպասում եմ Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը