Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Եվրախորհրդարանը նախօրեին վավերացրել է 23 կետից բաղկացած հակաիրանական բովանդակությամբ բանաձևը:
Բանաձևում նշվում է, որ Իրանում կայացած նախագահական ընտրությունները չեն համապատասխանում եվրոպական չափանիշերին, պահանջվում է ազատ արձակել նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ (2009թ.) ձերբակալված քաղաքական գործիչներին և վերացնել միասեռականների համար նախատեսված սահմանափակություններն ու արգելքները:
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, անդրադառնալով վերոնշյալ բանաձևին, նշել է, որ Եվրախորհրդարանի ընդունած հակաիրանական բանաձևը պատժամիջոցների ավելացման պատճառ չի հանդիսանա:
Հիշեցնենք, որ վերջերս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին ներկայացրած զեկույցում, անդրադառնալով Իրանում մարդու իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես նշել է. «Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին չի կարողացել կատարել նախընտրական խոստումը, այն է՝ առաջընթաց արձանագրել խոսքի ազատության ոլորտում: Ինչպես օնլայն, այնպես էլ տպագիր մամուլի գործունեությունը սահմանափակված է: Մահապատիժների թիվն ավելացել է, որոնց մեծ մասը բաժին է ընկնում թմրանյութերի հետ կապված գործերին: