Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սենատոր Քըրք. ԱՄՆ-ն պետք է միանա ԵՄ-ին և ՆԱՏՕ-ի անդամ 11 պետություններին՝ պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը
Սենատորներ Բոբ Մենենդեսը և Մարկ Քըրքը ներկայացրել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայկական համագումարի պաշտոնական կայքը:
«Հաջորդ տարի մենք հիշատակելու են Հայոց ցեղասպանության 100-ամյակը, մնացել են մի քանի քաջ վերապրածներ, օրինակ` Չիկագոյում բնակվող 107-ամյա Հելեն Փալոյանը, ով կորցրել էր իր ծնողներին և երկու եղբայրներին: Ի հարգանք վերապրածների և զոհվածների հիշատակի, Միացյալ Նահանգները, պետք է, ի վերջո, միանա Եվրամիությանը և ՆԱՏՕ-ի 11 մեր դաշնակիցներին՝ պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-նշել է Քըրքը:
«Հայոց ցեղասպանությունը փաստացի սարսափելի իրողություն է, որը երբեք չպետք է հերքել: Այս բանաձևը վերահաստատում է, որ մենք միշտ հիշում ենք այդ ողբերգությունը և հարգանքի տուրք մատուցում անմեղ հայ տղամարդկանց, կանանց և երեխաներին, որոնք սպանվել և արտաքսել են իրենց հայրենիքից: Հայոց ցեղասպանության մասին պետք է սովորել, ճանաչել, և հիշատակել՝ կանխելու, որպեսզի նման ոճրագործությունները երբևէ տեղի չունենան»,-նշել է Մենենդեսը:
Հայոց ցեղասպանության մասին բանաձևում նշվում է, որ «2014 ապրիլի 24-ին պետք է հիշատակել Հայոց ցեղասպանությունը: Նախագահը պետք է աշխատի դեպի արդարացիության, կառուցողական, կայուն և ամուր հայ - թուրքական հարաբերությունների ուղղությամբ, որը ներառում է, Թուրքիայի Հանրապետության կառավարության կողմից Հայոց ցեղասպանության փաստերի ճանաչումը: Նախագահը պետք է ապահովի, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը արտացոլի համապատասխան ըմբռնում այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, մարդկության դեմ հանցագործություններին, էթնիկ զտումներին և ցեղասպանությանը, որը փաստագրված է Միացյալ Նահանգների արձանագրություններում և վերաբերում է Հայոց ցեղասպանությանը»:
Նախորդիվ`
Օբամայից պահանջել են Թուրքիայում յուրացված քրիստոնեական եկեղեցիների կարգավիճակի մասին զեկույց ներկայացնել