Գետիկ Բաղդասարյան. Հրաշք երկիր Հայաստանին քիչ բան է պետք օգնելու համար
Մշակույթ
09:50 04/04/2014

Գետիկ Բաղդասարյան. Հրաշք երկիր Հայաստանին քիչ բան է պետք օգնելու համար

Քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Գետիկ Բաղդասարյանը երբեք չի լքի հրաշք երկիր Հայաստանը, բայց ցանկանում է, որ բոլորը լավ ապրեն այս երկրում, լինեն գնահատված: Լավ ապրելու համար շատ բան չի պահանջում՝ աշխատատեղեր:  Հրաշք երկրի, այդ երկրում բնակվող մարդկանց, արվեստագետների խնդիրների մասին Panorama.am-ը զրուցել է Գետիկ Բաղդասարյանի հետ:

-Հայաստանում այսօր ի՞նչ վիճակում է գտնվում արվեստի ոլորտը:
-Կոնկրետ ասեմ՝ բացիթողի վիճակ է: Ծաղիկը, թուփը ջրելու կարիք ունեն, նույնն էլ արվեստագետը՝ պետական հոգածության կարիք ունի: Ֆինանսավորում է պետք: Չեմ ասում՝ շատ: Չպետք է բացիթողի վիճակ լինի, որպեսզի ով ինչ կարողանա, անի: Ճիշտ է, պետությունն էլ դժվարություններ ունի, համենայնդեպս պետք է արվեստի ոլորտին գումար հատկացվի, որպեսզի կազմակերպվեն ցուցահանդեսներ, մարդիկ ճանաչեն արվեստագետներին, գնեն նրանց աշխատանքներ, որ ստեղծագործողները կարողանան հոգալ իրենց սոցիալական կարիքները: Ունենք արվեստագետներ, բայց նրանց արվեստի սպառող չկա:

-Միայն ֆինանսական խնդիրների բացակայության պատճառո՞վ է ոլորտը հայտնվել բացիթողի վիճակում, թե՞ ոլորտի պատասխանատուներն էլ իրենց մեղքի բաժինն ունեն:
-Երիտասարդներին արվեստանոցներ են պետք, նյութեր, բրոնզը, քարը տեղափոխել է անհրաժեշտ, ... Հարցեր են, որոնք լուծում չեն ստանում, որոնք մնում են անպատասխան: Կրկնում եմ, պետք է լինի պետական հոգածություն: Փոքր ազգերին արվեստով են ճանաչում, ոչ թե ռազմական կարողություններով, տնտեսական հզորությամբ: Պետք է մեզ արվեստով ճանաչեն, հարգեն, իմանան մեր մասին: Այս իմաստով արվեստի ոլորտի վրա պետք է շեշտը դրվի, հոգ տանեն, լինեն պետական պատվերներ:

-Դուք ստանո՞ւմ են պետական պատվերներ:
-Ես այն արվեստագետներից եմ, որ ստանում եմ, բայց քիչ: Անհրաժեշտություն է պետական պատվերը, օրինակ՝ ինչպե՞ս կապրենք, եթե հաց չուտենք:

-Որպես հայ մարդ և որպես արվեստագետ, ինչպիսի՞ մտահոգություններ ունեք:
-Առաջին՝ մեզ պետք են ուժեղ, ամուր, չհիասթափված մարդիկ, որ կարողանանք մեր երկիրը զարգացնենք, հզորացնենք, մեզ պետք է հաշվի առնեն, մեր հարցերը մենք պետք է լուծենք:  Ես ոչ մի տեղ չեմ գնա իմ երկրից, բայց ուզում եմ, որ իմ երեխաների, բոլորի համար լավ երկիր լինի, հպարտանանք, ուժեղ լինենք, մեզ լավ զգանք մեր երկրում, ոչ թե մտածենք գնալու մասին: Անհրաժեշտ են գործարաններ, որպեսզի աշխատատեղեր լինեն, մարդիկ կարողանան ապրել: Շատ եմ սիրում Հայաստանը: Հրաշք երկիր է: Այդ հրաշքին քիչ բան է պետք օգնելու համար՝ աշխատատեղեր, որպեսզի հասնենք մեր ցանկացածին, իսկ մեր ցանկացածն էլ շատ չէ՝ ապրել, ստեղծագործել, լինել գնահատված:

«ՄԱՐԴԸ ԱՐՎԵՍՏԻՑ ՆԵՐՍ ՈՒ ԴՈՒՐՍ» շարքի նախորդ հրապարակումները`

Գեղանկարիչ Սուրեն Խորենյանի հույսը երիտասարդներն են

Արվեստագետ. Այստեղ մարդ չի ուզում լուսավորվել

Երիտասարդ քանդակագործ. Նորարարությունը դեպի անկում է տանում համաշխարհային արվեստը

Լիլիթ Պիպոյանը քննադատների լռությունը վախկոտություն է համարում

Ազգային, դասական արվեստ քարոզողները փորձում են երկարացնել Հայաստանի կյանքը. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան

«Մեր մշակույթն ընկել է կապիկությունների հետևից». ռեժիսոր Վահան Խաչատրյան

Մեր հասարակությունում կա մի տեսակ, որ ամաչում է իր ազգային արվեստից. «Ակունք» ազգագրական համույթի խմբավարը մտահոգված է

Լալա Մնացականյանը՝ հակամշակութային քաղաքականության ու բլոճային մտածողության մասին

Սոնա Ազարյան. Հայկական բեմում ես ավելի եմ հուզվում 

Գ. Գինոսյան. Ազգային մշակույթը մարդկանց չի հետաքրքրում, քանի որ չի հետաքրքրում պետական կառույցներին

Արա Գևորգյան. Փորձում են ամեն կերպ կործանել մեր մշակույթը, ուզում են կործանել մեր երկիրը առանց պատերազմի

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյան. Մեր տաղանդը, շնորհքը, գիտելիքները քիչ չեն, ոչ մեկը թող չկասկածի...բայց


Դավիթ Մուրադյան. Այսօրվա ժամանակը մինչև վերջ իր կերպարը չի գտել


ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյան. Մեր երկիրը շատ ափսոս է


Արսեն Գրիգորյան (Մրրո). Հոգու տկարություն... Ուղղակի մի քանի հազար դոլարի համար մարդ իրեն ծախում է


ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյան. … ես երևի այդպես էլ զարմացած հրաժեշտ կտամ այս աշխարհին


Ժամանակակից արվեստի «չհասկացվածությունը». Բացահայտում է գրականագետ Հասմիկ Խեչիկյանը


Դերասան Միքայել Պողոսյան. Քննադատելու շատ բան կա, բայց դա էլ բանաձև, ապրելաձև չէ


Արվեստաբան Արաքսյա Սարյան. Գավառական մտածողություն ու միջին շնորհալի «տաղանդներ»


Երիտասարդ ռեժիսոր Շուշանիկ Գևորգյանը մտահոգ է… «Այսօր թատրոնը պարտվում է սերիալներին»


Դերասան Տիգրան Ներսիսյան. Բառեր կան, որոնք մեր իրականությունից դուրս են եկել… պարկեշտ… ծիծաղեցիք չէ՞


Արվեստագետ Ռուբեն Բաբայան. Մարդը գնալով դառնում է ավելի միայնակ

Placeholder
Գետիկ Բաղդասարյան. Հրաշք երկիր Հայաստանին քիչ բան է պետք օգնելու համար