Համաշխարհային տնտեսական ֆորում. Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում առաջատար է
Տնտեսություն
15:30 04/04/2014

Համաշխարհային տնտեսական ֆորում. Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում առաջատար է

Համաշխարհային տնտեսական ֆորումի 2014թ.-ի «Առևտրի համար բարենպաստ պայմաններ» զեկույցում (The Global Enabling Trade Report 2014), Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում առաջինն է և զգալիորեն գերազանցում է Ադրբեջանին:

Զեկույցը, որը հրապարակվում է երկու տարին մեկ, վերլուծում է 138 երկրների առևտրի ոլորտում առկա իրավիճակը, գնահատվում են այդ երկրներում ապրանքների և ծառայությունների ազատ փոխանակման համար ստեղծված պայմանները:

Հայաստանը գտնվում է 53-րդ տեղում, իսկ Ադրբեջանը` 77-րդ: Վրաստանը զբաղեցնում է 36-րդ տեղը:

Բացի այդ ընդհանուր վարկանիշով Հայաստանը առաջատարն է ԱՊՀ երկրների շարքում: ԱՊՀ երկրների դասավորվածությունը զեկույցում հետևյալն է.Ղազախստանը գտնվում է 94-րդ տեղում, Ղրղզստանը` 109, Ռուսաստանը` 105, Մոլդովան` 92:

Նշենք նաև, որ նախորդ զեկույցում Հայաստանը զբաղեցնում էր 59-րդ տեղը, իսկ Ադրբեջանը` 81-ը:

Ցուցակը այս անգամ գլխավորում են Սինգապուրը, Հոնկոնգը, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան: Վերջին տեղերում են գտնվում Զիմբաբվեն, Գվինեան, Անգոլան, Վենեսուելան և Չադը:

Placeholder
Համաշխարհային տնտեսական ֆորում. Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում առաջատար է