Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«54-ամյա Տիգրան Սարգսյանի հրաժարականը, որքան էլ պահանջված էր, սակայն նման էր մի քանի օր առաջ տեղացած ձյան` անսպասելի ու իր փոքրաքանակ թիմի համար աղետալի: Ուղիղ 5 օրից՝ ապրիլի 9-ին, կլրանար 54-ամյա Տիգրան Սարգսյանի վարչապետության վեց տարին։ Նրանից «երկարակյաց» միայն Անդրանիկ Մարգարյանն է եղել, ով պաշտոնավարել է 7 տարի։
Դեռևս հայտնի չէ, թե ինչ է պատրաստվում անել Տիգրան Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո։ Նրա շրջապատում ասում են, որ ցանկացած միջազգային կառույց մեծ սիրով նրան կընդունի աշխատանքի»,-այս մասին գրել է «Հրապարակ»-ը: