Նաիրիտցիներին խոստացել են վճարել միայն մեկ ամսվա աշխատավարձը
Օրվա մամուլ
09:23 04/04/2014

Նաիրիտցիներին խոստացել են վճարել միայն մեկ ամսվա աշխատավարձը

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին խոստացել են վճարել մեկ ամսվա աշխատավարձը, իսկ թե մնացած գումարը երբ կտան` հայտնի չէ:

«Ժամանակ-ի հետ զրույցում գործարանի աշխատակիցներից մի քանիսը նշել են, որ աշխատում են, սակայն երկու երրորդով, հետևաբար` վճարվում ճիշտ այդ չափով:

«Ասել են` մի ամսվանը կտան էս շաբաթ, արդեն հաշիվը կորցրել ենք` ինչքան են պարտք, մի տարուց ավելի: Մնացած պարտքի համար ոչ մի բան էլ խոսք չեն տվել։ Ասում են` Ռուսաստանի հետ բանակցություններ են գնում, դրա համար ոչ մի բան չեն կարող ասել, դեռ բանակցում են»,- ասել են նրանք:

Հարցին` ճի՞շտ է արդյոք, որ տնօրինությունը նրանց սպառնալիքներով պարտադրել է` դուրս չգալ ակցիաների, գործարանի մի աշխատակից պատասխանել է. «Չգիտեմ, ինձ որ չեն սպառնացել», նա դժվարացել է նշել` արդյոք հասունանո՞ւմ է պահը, երբ պետք է կրկին դուրս գալ բողոքի ակցիայի:

Placeholder
Նաիրիտցիներին խոստացել են վճարել միայն մեկ ամսվա աշխատավարձը