Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժամանակն է սովորել Ռուսաստանում» մաթեմատիկայի օլիմպիադայում 10 աշակերտ է հաղթել
««Ժամանակն է սովորել Ռուսաստանում» մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի ծրագիրը լայն հեռանկարներ է բացում հայ դիմորդների համար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար, Հայաստանում ռուսհամագործակցության ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինը:
Նա նշեց, որ մրցույթն անցկացվել է Երևանի, Վանաձորի և Գյումրու դպրոցներում, օլիմպիադային մասնակցել է ավելի քան 300 աշակերտ: Մարկ Կալինինի խոսքով, հայ աշակերտները կարողացել են բոլոր առաջադրանքները կատարել, իսկ հաղթող է ճանաչվել 10-ը:
«Հայ աշակերտների նախնական գիտելիքները մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից փայլուն են»,- ասաց նա՝ հավելելով, որ բարձր առաջադիմություն են ցուցաբերել և մայրաքաղաքի, և մարզային դպրոցների աշակերտները:
«Հայ աշակերտներն այս ծրագրի շրջանակներում կարող են ուսումն անվճար շարունակել Ռուսաստանի մի շարք առաջատար բուհերում: Այժմ դիմորդների ակտիվ հավաքագրում է: Հաջորդ շաբաթ կներկայացվեն բոլոր այն մասնակիցների անունները, ովքեր կարող են իրենց ուսումը շարունակել Ռուսաստանում»,- ասաց նա: