Տիգրան Սարգսյանին նոր պաշտոն է առաջարկվել
Օրվա մամուլ
09:13 05/04/2014

Տիգրան Սարգսյանին նոր պաշտոն է առաջարկվել

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն արդեն նոր պաշտոնի առաջարկ է ստացել։ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Տիգրան Սարգսյանը համաձայնել է լինել Եվրասիական միության և Մաքսային միության տնտեսական համագործակցության բարձրագույն ղեկավար կազմում։ Նա, ըստ էության, կզբաղվի Մաքսային միության կազմ ընդգրկվելու Հայաստանի օրենսդրական և այլ խնդիրներով:

Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը փորձել է տեղեկությունը ճշտել ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, սակայն այնտեղից նշել են, որ իրենք որևէ տեղեկություն չունեն այդ մասին: Անհասանելի է եղել նաև վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնակատար Հարություն Բերբերյանը:

Placeholder
Տիգրան Սարգսյանին նոր պաշտոն է առաջարկվել