Հայաստանի և Վրաստանի բուհերը համագործակցում են կրթության որակի ապահովման համար
Կրթություն, գիտություն
12:13 07/04/2014

Հայաստանի և Վրաստանի բուհերը համագործակցում են կրթության որակի ապահովման համար

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցել է երկօրյա համաժողովի` նվիրված «Բարձրագույն կրթության համադրելիության և միջազգայնացման խթանում» (PICQA) ծրագրի արդյունքների ամփոփմանը: Այս մասին հայտնում են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի մամուլի բաժնից:

Համաժողովի ընթացքում ծրագրից իրենց քաղած դասերը և որակի ապահովման փորձն են ներկայացրել հայաստանյան բուհերից Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը և Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը:

PICQA-ն TEMPUS-ի իրականացրած եռամյա ծրագիր է, որը կոչված է Հայաստանում և Վրաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարձրացմանը`զարգացնելով որակի ապահովման ներքին և արտաքին մեխանիզմները, որոնք ընդունելի ու կիրառելի են ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում:

Ծրագրի իրականացման ընթացքում երկու երկրների բուհերը սերտորեն համագործակցել են, բուհական համակարգերի միջև համագործակցության եզրեր են ստեղծվել, ձևավորվել է վստահության և փոխգործակցության մթնոլորտ:
 

Placeholder
Հայաստանի և Վրաստանի բուհերը համագործակցում են կրթության որակի ապահովման համար