Հնդկական օվկիանոսում հայտնաբերվել են անհետացած Boeing-ի «սև արկղերը»
Աշխարհում
18:00 07/04/2014

Հնդկական օվկիանոսում հայտնաբերվել են անհետացած Boeing-ի «սև արկղերը»

Ավստրալիական նավը Հնդկական օվկիանոսում արձանագրել է անհետացած մալազիյական Boeing-ի «սև արկղերի» ազդանշանը: Այս մասին գրում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը` նշելով, որ հայտնաբերված ազդանշանները համընկնում են ինքնաթիռի «սև արկղերի» ազդանշանների հետ:

Նշվում է, որ  ազդանշանի ստացման վայրը ճշտելուց հետո այնտեղ կուղարկվի սուզանավ ու անհրաժեշտ տեխնիկա. դա կպահանջի մի քանի օր, քանի որ Հնդկական օվկիանոսի խորությունն այդ հատվածում շուրջ 4500 մետր է:

Աղբյուրը հիշեցնում է, որ «Մալազիական ավիաընկերություններին» պատկանող Boeing 777-200-ը 239 ուղևորով անհետացել է Պեկինի ճանապարհին մարտի 7-ին: Մարտի 24-ին ավիաընկերությունը հաղորդագրություն տարածեց, որում հայտարարեց բոլոր ուղևորների զոհվելու մասին:


Նախորդիվ`

Մալազիական օդանավի առևանգման վարկածը՝ հավանականների շարքում

Malaysia Airlines-ը SMS-ով հարազատներին տեղեկացրել է, որ Boeing-ի ուղևորները զոհվել են

Հայտնաբերվել են կասկածելի օբյեկտներ, որոնք կարող են պատկանել անհետացած Boeing-ին

Անհետացած Boeing-ի ուղևորների հարազատները սպառնում են հացադուլ անել

Placeholder
Հնդկական օվկիանոսում հայտնաբերվել են անհետացած Boeing-ի «սև արկղերը»