Twitter-ի փոխնախագահը կայցելի Հայաստան
Կրթություն, գիտություն
14:16 07/04/2014

Twitter-ի փոխնախագահը կայցելի Հայաստան

«Թումո»-ի խորհրդի անդամ և Twitter-ի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը Թումոյի հրավերով ապրիլ 12-ին կայցելի Հայաստան, տեղեկացնում են Թումոյի հանրային կապերի բաժնից:

Մեկ շաբաթյա իր այցի ընթացքում Րաֆֆի Գրիգորյանը կանցկացնի երկու ծրագրավորման դասընթաց, կվարի հանրային դասախոսություն, կհանդիպի Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների և կառավարության անդամների հետ:

Րաֆֆի Գրիգորյանը և իր թիմակիցները ղեկավարում են Թվիթերի կարևորագույն ենթակառուցվածքները, ինչպիսիք են՝ տվյալների շտեմարանը, վեբ սպասարկիչները և ծրագրերի դարանները: Նախքան Թվիթերը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտ Րաֆֆին համահիմնադրել է անձնական էներգախնայողության նախագիծը՝ WattzOn, ղեկավարել խորհրդատվական ընկերություն, նաև դասավանդել Նյու Յորքի համալսարանի Ինտերակտիվ հեռահաղորդակցության բաժնում: Ապրիլի 14-ից 17-ը Րաֆֆին Թումոյում կվարի ծրագրավորման առաջադեմ դասընթաց՝ համալսարանի ուսանողներին և ՏՏ ոլորտի մասնագետներին ծանոթացնելով Թվիթերի API-ին, ինչպես նաև՝ միջին մակարդակի դասընթաց գրագետ կոդավորման մեթոդների մասին:

Իսկ ապրիլի 18-ին Րաֆֆին կանցկացնի դասախոսություն՝ «Այն, ինչ կարևոր է» խորագրով, ծրագրային մշակման կառավարման թեմայի շուրջ՝ ներկայացնելով Թվիթերում իր աշխատանքային փորձառությունը:

Placeholder
Twitter-ի փոխնախագահը կայցելի Հայաստան