Հինգշաբթի օրը ՀՅԴ ղեկավար կազմը կհանդիպի Սերժ Սարգսյանին
Օրվա մամուլ
09:44 08/04/2014

Հինգշաբթի օրը ՀՅԴ ղեկավար կազմը կհանդիպի Սերժ Սարգսյանին

Ըստ «Հայկական Ժամանակ»-ի հավաստի տեղեկությունների, այս հինգշաբթի նախագահական նստավայրում սպասվում է ՀՅԴ ղեկավար կազմի հանդիպումը Ս. Սարգսյանի հետ, որի ընթացքում քննարկվելու է նոր վարչապետի և ազգային համաձայնության կառավարության հարցը։

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՅԴ-ն ցանկանում է մաս կազմել ազգային համաձայնության կառավարությանը, եթե այն ձևավորվի։ Խնդիրը, սակայն, ԲՀԿ-ն է։ Եթե ԲՀԿ-ի հետ համաձայնություն ձեռք չբերվի, ՀՅԴ-ն էլ ստիպված կլինի հրաժարվել իր մտադրությունից:

Placeholder
Հինգշաբթի օրը ՀՅԴ ղեկավար կազմը կհանդիպի Սերժ Սարգսյանին