Նախագահի հետ առաջիկա հանդիպման ժամանակ ԲՀԿ-ականները ներկայացնելու են իրենց մոտեցումները
Օրվա մամուլ
09:25 09/04/2014

Նախագահի հետ առաջիկա հանդիպման ժամանակ ԲՀԿ-ականները ներկայացնելու են իրենց մոտեցումները

Ըստ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ առաջիկա հանդիպման ժամանակ ԲՀԿ-ն ներկայացնելու է իր մոտեցումները։

«Պետք է լինի կուրսի, ծրագրային փոփոխություն և ոչ թե գուտ անձերի փոփոխության, ինչը մեզ համար ընդունելի չէ։ Մեր օրակարգն ուժի մեջ է, որն արտահայտվում է նաև քառյակի հետ ամենօրյա մեր մոտեցումները ճշտելով, գործունեությամբ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է պատգամավորը։

Նա վստահեցրել է, որ ԲՀԿ-ի ներսում կոալիցիայի մեջ մտնելու մասին խոսք չի գնացել:

Placeholder
Նախագահի հետ առաջիկա հանդիպման ժամանակ ԲՀԿ-ականները ներկայացնելու են իրենց մոտեցումները