Facebook-ը և Google-ը կոչ են անում իրենց օգտատերերին փոխել գաղտնաբառերը
Հասարակություն
15:31 10/04/2014

Facebook-ը և Google-ը կոչ են անում իրենց օգտատերերին փոխել գաղտնաբառերը

Google, Facebook, Yahoo և այլ կազմակերպությունները կոչ են անում իրենց օգտատերերին փոխել բոլոր հաշիվների գաղտնաբառերը, քանի որ OpenSSL ծրագրային պաշտպանության համակարգում հայտնաբերվել են խոցելի տեղեր, հաղորդում է  BBC News-ը:

SSL-համացանցային վերծանման ծրագրում առկա սխալների հետևանքով օգտատերերը կարող են կորցնել անձնական տվյալները և գաղտնաբառերը: OpenSSL վերծանման փաթեթով գործող կայքերը տարբերել հնարավոր է բարուզերի հասցեի տողում հայտնվող կողպեքի պատկերի միջոցով:

Որոշ ընկերություններ արդեն թարմացրել են իրենց ռեսուրսներն այնպես, որ խոցելիությունը չվնասի օգտատերերին: Google-ի մասնագետները նշում են, որ նույնիսկ OpenSSL-ի նորացված տարբերակի տեղադրումից հետո էլ որոշ հաշիվներ կարող են խոցելի մնալ հարձակումների առջև:

Առաջին անգամ այս խոցելիությունն ի հայտ է եկել երկու տարի առաջ: IT մասնագետների կարծիքով` այդ ընթացքում դրանից կարող էին օգտվել բազմաթիվ հաքերներ: Մասնագետները նաև կարծում են, որ ոչ բոլոր հաքերները կարող էին իմանալ այդ թույլ տեղի մասին` մինչ թերության մասին պաշտոնական հայտարարության տարածվելը:

Placeholder
Facebook-ը և Google-ը կոչ են անում իրենց օգտատերերին փոխել գաղտնաբառերը