ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. ««Կարֆուր»-ի բացումն ընդամենը ամիսների հարց է
Հասարակություն
13:50 11/04/2014

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. ««Կարֆուր»-ի բացումն ընդամենը ամիսների հարց է

««Կարֆուր»-ը Հայաստանում իր գործունեությունը ծավալելու է, ուղղակի ամիսների հարց է»,- Panorama.am-ի և «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Ըստ նրա, այս պահին ձեռնարկության կողմից տարվում են աշխատանքներ, որից հետո այն արդեն կհաստատվի Հայաստանում: Նա կրկնեց, որ ընդամենը ամիսների հարց է:

Դեսպանը ստույգ չնշեց, թե  ֆրանսիական այդ ընկերությունը կոնկրետ երբ կսկսի իր գործունեությունը Հայաստանում. «Իր գալստյան մասին «Կարֆուր»-ը պաշտոնապես կհայտարարի»:

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարին «Կարֆուր»-ի հայաստանյան պատասխանատու Քրիստիան դը Նալը լրագրողներին ասել էր, որ վեց ամսից «Երևան մոլի» տարածքում բացվելու է «Կարֆուր» հիպերմարկետը:

Նախորդող հրապարակումներ՝

«Carrefour»-ի հայաստանյան պատասխանատու. Որևէ խոչընդոտ չի եղել

«Carrefour»-ը կբացվի սեպտեմբերին «Երևան Մոլ»-ում

Placeholder
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. ««Կարֆուր»-ի բացումն ընդամենը ամիսների հարց է