Զավեն Անդրիասյանն առաջատարին զիջում է կես միավորով
Սպորտ
20:13 11/04/2014

Զավեն Անդրիասյանն առաջատարին զիջում է կես միավորով

Զավեն Անդրիասյանը Դուբայում անցկացվող օփենում 4 տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Նա միայն կես քայլով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Աբհիջիթ Գուպտայից (Հնդկաստան):

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Վլադիմիր Հակոբյանն իր ակտիվում ունի 3, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանը` 2,5 միավոր:
 

Placeholder
Զավեն Անդրիասյանն առաջատարին զիջում է կես միավորով