Մանվել Գրիգորյանը խոստացավ՝ իմանալու դեպքում ասել, թե ինչու է հրաժարական տվել Տիգրան Սարգսյանը (տեսանյութ)
Հարցազրույցներ
18:28 13/04/2014

Մանվել Գրիգորյանը խոստացավ՝ իմանալու դեպքում ասել, թե ինչու է հրաժարական տվել Տիգրան Սարգսյանը (տեսանյութ)

Արդեն հայտնի է, թե ով է լինելու ՀՀ 13-րդ վարչապետը: Այժմ ամենահետաքրքրող հարցն է՝ ովքեր կլինեն նոր կառավարության կազմում, որ նախարարները կշարունակեն պաշտոնավարել, որոնք կփոխարինվեն:

Պաշտոնականատար նախարարները խուսափում են պատասխանել՝ կշարունակե՞ն պաշտոնավարել, թե՞ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին:

«Կամ կմնամ, կամ չեմ մնա», -լրագրողներին նման պատասխան տվեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:

Մյուսները նախընտրում էին լռել:

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ գեներալ Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Այ մարդ ես խաբար չեմ, որ իմանամ ձեզի կասեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Մանվել Գրիգորյանը խոստացավ՝ իմանալու դեպքում ասել, թե ինչու է հրաժարական տվել Տիգրան Սարգսյանը (տեսանյութ)