Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու եմ. Հովիկ Աբրահամյան (տեսանյութ)
Քաղաքական
14:20 14/04/2014

Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու եմ. Հովիկ Աբրահամյան (տեսանյութ)

«Ժամանակ եմ խնդրում ձեզանից, և ես ձեզ բոլորիդ անպայման իմ մտահոգություններն ու պլանները կասեմ», -այսօր կառավարության շենքի դիմաց ՀՀ նախագահին ճանապարհելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով հարցին, թե կառավարությունում ինչ կադրային փոփոխություններ են լինելու:

«Իրավունք և պարտականություն եմ հիմա զգում», -հայտարարեց Աբրահամյանը:

Նա նաև ասաց, որ Տիգրան Սարգսյանը «ջանք չի խնայել, ամեն ինչ արել է»:

«Մենք փորձելու ենք, ինչ ներուժ ունենք, այսօրվա մեր խնդիրներին տալ լուծում: Մեր առաջին խնդիրը մեր քաղաքացու արժանավայել ապրելու խնդիրն է: Նոր կառավարությունը նախագահի սատարմամբ ամեն ինչ անելու է, փորձելու ենք այսօր առկա բոլոր խնդիրներին տալ լուծում: Իսկ դրա համար ժամանակ է պետք ու ռեսուրսներ, որը մենք աշխատելու ենք կուտակել ու գնալ առաջ», -ասաց Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է կառավարության կազմում ոչ իշխանական քաղաքական ուժերից ներկայացուցիչներ նշանակելուն, Աբրահամյանն ասաց, որ ինքը խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու է: Բացի այդ, նոր վարչապետն ասաց, որ համագործակցելու է նաև հասարակական կազմակերպությունների ու փորձագիտական խմբերի հետ և լսելու է բոլորի կարծիքները:

«Հանրապետության նախագահն այժմ բանակցում է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ, և որոշումները մենք միասին կկայացնենք», -կառավարության կազմում այլ ուժերի ներկայացուցիչներ ընդգրկելու մասին հարցին պատասխանեց վարչապետը:

Պարտադիր կուտակային համակարգի ներդրման մասին հարցին ի պատասխան, Աբրահամյանն ասաց, որ այդ հարցը դեռ կքննարկվի:

Տեսանյութը` henaran.am-ի 

Placeholder
Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու եմ. Հովիկ Աբրահամյան (տեսանյութ)