«Երևան դեժավյու». Բուզանդի և Արամի` մի շնչառությամբ ապրող փողոցները
Հարցազրույցներ
10:05 14/04/2014

«Երևան դեժավյու». Բուզանդի և Արամի` մի շնչառությամբ ապրող փողոցները

19-րդ դարի 2-րդ կեսի – 20-րդ դարասկզբի Երևանը քաղաքաշինության արդյունքում ամբողջապես կերպարանափոխվում է։ Փողոցները կառուցապատվում են համաձայն քաղաքի Գլխավոր հատակագծի:

Կենտրոնի երկու զուգահեռ փողոցում կային հատվածներ, որոնք ժառանգություն էին հին Երևանից:

Արամի և Բուզանդի փողոցներում հին երևանյան ճարտարապետությունից այսօր միայն ստվերներ են մնացել: Շինությունների մի մասն ապամոնտաժվել է, մյուսները չեն պահպանվել սկզբնական տեսքով:

Փողոց, միջավայր, շենք, ճարտարապետություն… միջոցներ են, որոնցով մարդն իրեն հարազատ է զգում այս հողին, ասում է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ալբերտ Զուրաբյանը, ում մանկությունն անցել է այդ թաղերում:

Երևան դեժավյուի այս թողարկամանը՝ տարիների շերտերի, ջնջված կենսագրության, միջավայրի և քանդված տների փողոցի ավանդույթների դեժավյու:

«Քաղաքի կենտրոնում էին այդ փողոցները, բայց կյանք չկար: Կարծես ննջարանային հատված էր: Հայաթներ էին, մարդիկ աշխույժ ապրում էին, բայց հասարակական կյանք չկար: Մինչև հիմա էլ չկա»,- ասում է նա:

Ալբերտ Զուրաբյանի խոսքով, տարբեր պատճառներ կան փողոցը ձևավորելո` թաքնված և ոչ թաքնված. «Միայն ճարտարապետության մասին չէ խոսքը: Երբ մենք` ճարտարապետներս, կամ պատմագետները պայքարում են միջավայրի պահպանման կամ կառույցների համար… միջավայր ձևավորելը բարդ բան է, իր մեջ պարունակում է շերտեր, աչքդ ընկալում է: Մաշվածության քաղցրություն կա: Դա կենսագրության անբաժան մասն է: Մարդկանց հարմար է»:

Ճարտարապետը նկատում է, որ կյանքում շատ հարազատ բաներ կան, որոնք թաքնված են: Երբ քանդվում է դա, մարդկանց մոտ ըմբոստություն է առաջանում. երբեմն շատ արդարացի, երբեմն` ոչ: Մարդուն հարմար է, որ սովորությունները մնան: Ըստ նրա, շատ կարևոր բաներ են քանդվում:

Քաղաքը քանդելը շատ հեշտ է, բայց հետո վերականագնելը շատ դժվար է, քանի որ միջավայրի մեջ շատ թաքնված և ոչ թաքնված բաղադրիչներ կան: Ալբերտ Զուրաբյանի բնորոշմամբ, դրանք մեր լեզվի, հարաբերությունների, ավանդույթների, մեր տեսակի հենարանն են:

«Այդ փողոցները ժամանակին եղել են կյանքի արտահայությունը: Շատ հարազատ են: Մարդիկ են ապրել այդ շենքերի մեջ, երեխաներ են ծնվել: Բուզանդի փողոցը ես չեմ պատկերացնում առանց Արամի փողոցի: Այդ երկու փողոցները մի շնչառությամբ պետք է ապրեն, այդպես է նախատեսված, և մենք չենք կարող շրջադարձ անել: Այդ զուգահեռ փողոցները ձևավորում են Գլխավոր պողոտա հասկացությունը: Բայց Գլխավոր պողոտան դատապարտված է նաև կառույցով: Հիմա ճարտարապետները փորձում են այդ հատվածը ձևավորել այդ շենքներով: Կարող է պատահի, լավ ստացվի, կյանք մտնի: Դա նկարչության և զգայարանների, պատմության, քաղաքի թասիբի, միջավայրի հարց է»,- կարծիք է հայտնում նա:

Ալբերտ Զուրաբյանը հույս է հայտնում, որ այդ երկու փողոցները կկենդանան:

Մանրամասները` տեսանյութում:

«Երևան դեժավյու» նախագծի նախորդ թողարկումները`

«Երևան դեժավյու». Մոդեռնիստական քաղաքի ատրիբուտները` տրամվայ, «Արգիշտի» սրճարան

Placeholder
«Երևան դեժավյու». Բուզանդի և Արամի` մի շնչառությամբ ապրող փողոցները