Իրանցի պատմաբանը խոսել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականության մասին
Քաղաքական
11:10 15/04/2014

Իրանցի պատմաբանը խոսել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականության մասին

«Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի կառավարության համար գլխացավանք է դարձել»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Թուրքիայի «Գիրիսուն» համալսարանի դասախոս Աբբաս Ղարե Աղաչլուն:

Իրանցի գիտնականը, անդրադառնալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, նշել է. «Մինչ այդ, աշխարհի 36 երկրի խորհրդարան ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: Հաշվի առնելով Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում առաջացող լարվածությունը՝ հնարավոր է, որ ԱՄՆ Սենատը պաշտոնապես ճանաչի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը»:

Շարունակելով խոսքը՝ Աբբաս Ղարե Աղաչլուն հավելել է. «Մինչ այդ հրեական լոբբին կարողանում էր արգելափակել նմանատիպ օրինագծերը. Սակայն «Մավի Մարմարա» նավի հետ կապված միջադեպից հետո իրավիճակը փոխվեց և չեմ կարծում, որ այսուհետ հրեական լոբբին նախկինի պես օգնի Թուրքիային: Եթե հայկական, հրեական և հունական լոբբիները միավորվեն, ապա ԱՄՆ Սենատը կհաստատի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը»:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին՝ իրանցի գիտնական նշել է. «Մինչև 2015թ. Թուրքիայի համար դժվար է լինելու. Մի կողմից նախագահական և խորհրդարանական ընտրությունները, մյուս կողմից սիրիական ճգնաժամը»:

Թեմայի առնչության այլ հրապարակումներ՝

Հայկական «լոբբին» կօգնի՞ արդյոք Իրանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իրանի նախագահի օգնական. Օսմանյան Թուրքիան մեղադրվում է միլիոնավոր հայերի ցեղասպանության ենթարկելու մեջ
 

Placeholder
Իրանցի պատմաբանը խոսել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականության մասին