Հալեպում հրթիռակոծության պատճառով կան հայ զոհեր և վիրավորներ
Օրվա թեմա
10:42 15/04/2014

Հալեպում հրթիռակոծության պատճառով կան հայ զոհեր և վիրավորներ

Հալեպում իրավիճակը կրկին վատացել է: Ինչպես հայտնում է Asbarez.com-ը, Սիրիայի կանոնավոր բանակին և զինյալ ընդդիմադիրների միջև բուռն բախումներ են տեղի ունեցել Զահրաա (քաղաքի արևմտյան կողմը), Լերամուն (հյուսիս-արևմուտք), Ռամուսե (հարավ-արևմուտք), Համդանիե (արևմուտք) և Շեյխ Մակսուտ (հյուսիս) շրջաններում:

Ռամուսեի բախումների հետևանքով ժամանակավորապես վտանգված է Հալեպից դուրս գալու միակ ճանապարհը՝ Խանասերը:
Զինյալները շարունակում են հրթիռներ արձակել Հալեպի զանազան թաղամասերի վրա:

Հանգստյան օրերին տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակներով հրթիռներ և արկեր են արձակվել Հալեպի զանազան շրջանների և հատկապես հայաշատ Նոր Գյուղ շրջանի վրա՝ հասցնելով մարդկային և նյութական մեծ վնասներ: Զոհերի և վիրավորների թվում կան հայեր:

Զոհվել են Սագօ Աշնալըքեան և Լևոն Գէորգեան։ Վիրավորների անուններն են՝ Վրէժ Եագուպեան, Ժագ Տէկիրմէնճեան, Յարութ Աբիկեան, Արաքսի Օրուլեան, Յասմիկ Մանուէլ-Թիւթիւնճեան, Կարօ Քարակիւլլիւեան:

Ապրիլի 14-ին հրթիռակոծությունը շարունակվել է Նոր Գյուղ շրջանի տարբեր թաղամասերում:

 

Placeholder
Հալեպում հրթիռակոծության պատճառով կան հայ զոհեր և վիրավորներ