Տիգրան Սարգսյանը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպա՞ն
Օրվա մամուլ
10:00 15/04/2014

Տիգրան Սարգսյանը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպա՞ն

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջիկայում նշանակվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան: Հիշեցնենք, որ այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Թաթուլ Մարգարյանն է, ով այդ պաշտոնին նշանակվել է երկար տարիներ առաջ՝ 2005թ. մարտի 19-ին:

Շրջանառվող այլ լուրերի համաձայն՝ Տ. Սարգսյանը ՀՀ դեսպան կնշանակվի Բելգիայի Թագավորությունում: Նշենք, որ այստեղ Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցի լիազորությունների ժամկետն ավարտվում է:

Placeholder
Տիգրան Սարգսյանը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպա՞ն