Վիկտոր Կատվալյան. Գովազդի և սերիալների լեզուն անմխիթար վիճակում է
Կրթություն, գիտություն
16:23 16/04/2014

Վիկտոր Կատվալյան. Գովազդի և սերիալների լեզուն անմխիթար վիճակում է

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը պատրաստվում է հրատարակել գրքույկ, որում հավաքվել են հեռուստաեթերում հաճախ հանդիպող լեզվական սխալները: Լեզվի ինստիտուտի աշխատակիցները ուղեցույցներ են պատրաստել: Այս մասին այսօր «Հայոց լեզուն հեռուստաեթերում» խորագրով քննարկման ժամանակ տեղեկացրեց ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը:

«Գրական հայերենը հեռուստաեթերում նահանջ է ապրում: Գովազդի և սերիալների լեզուն անմխիթար վիճակում է»,- ասաց նա` նշելով, որ պատրաստվում են ամեն ամիս հեռուստալրագրողների համար սեմինարներ կազմակերպել, քանի որ նրանք ևս շատ հաճախ են սխալներ անում:

Վիկտոր Կատվալյանը կարծում է, որ հեռուստաընկերություններն ու գիտական հիմնարկները պետք է համագործակցեն, որպեսզի պահպանվի գրական հայերենը:

Placeholder
Վիկտոր Կատվալյան. Գովազդի և սերիալների լեզուն անմխիթար վիճակում է