Փոխվարչապետի պաշտոնի երեք հավակնորդ կա
Օրվա մամուլ
09:22 17/04/2014

Փոխվարչապետի պաշտոնի երեք հավակնորդ կա

«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Նոր ձևավորվելիք կառավարությունում փոխվարչապետի պաշտոնի երեք հավակնորդ կա. մեկը Դավիթ Հարությունյանն է, ով հնարավոր է նշանակվի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար օգնելու Հ. Աբրահամյանի գործունեությանը։ Հաջորդ հավակնորդը Դաշնակցության ներկայացուցիչ Դավիթ Լոքյանն է, որի որդին Հովիկ Աբրահամյանի երկարամյա օգնականն է: Լուրեր կան, որ Լոքյանը կարող է կառավարություն տեղափոխվել ՀՅԴ անդամությունը սառեցնելով, այսինքն՝ առանց կոալիցիոն հուշագրի։

Եվ վերջապես՝ գործող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ով համարվում է գործող կառավարության ամենաունիվերսալ կադրը. ենթադրվում է, որ նա կառավարությունում կարող է զբաղեցնել ցանկացած պաշտոն: Վերջինս, ի դեպ, փոխվարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն է»:

Placeholder
Փոխվարչապետի պաշտոնի երեք հավակնորդ կա