Նոր կառավարությունն՝ առանց հին լեգենդի
Օրվա մամուլ
09:27 17/04/2014

Նոր կառավարությունն՝ առանց հին լեգենդի

Իշխանական ու մերձիշխանական շրջանակներում շարունակում են նոր կառավարության անդամների հնարավոր թեկնածունների քննարկումները:

«168 Ժամ»-ի տեղեկացմամբ՝ խոսվում է, որ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը կարող է զբաղեցնել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արդյունաբերության և առևտրի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նույն աղբյուրների համաձայն՝ կառավարությանը հրաժեշտ կտա Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:

«Թե ով կփոխարինի նրան, դեռևս վերջնականապես որոշված չէ: Չի բացառվում, սակայն, այդ պաշտոնն արդեն զբաղեցրած ու զբաղեցնելու համար ԲՀԿ-ից դուրս եկած Հրաչյա Ռուստամյանի վերանշանակումը»:

Placeholder
Նոր կառավարությունն՝ առանց հին լեգենդի