Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սուրբ Հարության տոնին ընդառաջ Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է Ձկան փառատոն: Այս մասին ասուլիսում տեղեկացրեց փառատոնի կազմակերպիչ Տիգրան Ղազարյանը:
Նրա խոսքով, փառատոն-մրցույթի ընթացքում ներկայացվելու են ձկան ավանդական և նոր տեսակների ուտեստներ: Փառատոնի նպատակն է, ըստ կազմակերպչի, մասսայականացնել ձկնատեսակներից պատրաստվող ուտեստների նոր բաղադրատոմսերը:
Փառատոնը կայանալու է ապրիլի 19-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:
Ասուլիսին ներկա Աբովյանի քաղաքապետարանի կրթության ու մշակույթի բաժնի վարիչ Հերմինե Ադամյանն ասաց, որ փառատոնն ուղեկցվելու է ազգային երգ–երաժշտությամբ, գեղարվեստական գործերի ցուցադրությամբ և ազգային ավանդական կերակուրների մատուցմամբ: Նրա խոսքով, փառատոնի ընթացքում ներկայացվելու է նաև արևային սարք, որով պատրաստում են ձկնային կերակուրներ: