Արթուր Բաղդասարյանը ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր կնշանակվի
Օրվա մամուլ
09:14 19/04/2014

Արթուր Բաղդասարյանը ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր կնշանակվի

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ օրերս կոալիցիայից դուրս եկած և իրեն ընդդիմություն հռչակած ՕԵԿ ղեկավար, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը դառնալու է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորը, որի շենքի շինարարությունը դեռ հեռու է ավարտվելուց։

Երեկ «Ժամանակ»-ը փորձել է ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանից պարզել, թե նախ՝ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում Բաղդասարյանի՝ ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր նշանակվելու լուրերը, ինչպես նաև՝ ի՞նչ կամ ո՞ւմ միջոցներով է ակադեմիայի շինարարությունը ավարտին հասցվելու, սակայն խոսնակն այդպես էլ չի պատասխանել թերթի զանգերին:
 

Placeholder
Արթուր Բաղդասարյանը ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր կնշանակվի