Արգենտինայում մարզիկը մահացել է պատվո հարթակի վրա
Աշխարհում
19:36 21/04/2014

Արգենտինայում մարզիկը մահացել է պատվո հարթակի վրա

Արգենտինայում կայացած 21 կմ մրցատարածությամբ մարաթոնի ժամանակ 27-ամյա մարզիկը մահացել է պատվո հարթակի վրա, երբ ստանում էր մրցանակը: Այս մասին տեղեկացնում է «ИТАР-ТАСС»-ը:

Մարաթոնին մասնակցում էին 500 վազորդներ: Լուրը հաստատել է մարզական միջոցառման կազմակերպիչներից մեկը` Խասինտո Պրադոն:

«Ողջ մրցատարածության հաղթահարման ընթացքում մարզիկներին հետևում են շտապ օգնության մեքենաները: Նրանցից մեկը գտնվում էր հենց եզրագծի սահմաններում, սակայն բժիշկներն անզոր էին փրկել մարզիկին:

Մարաթոնների ժամանակ նման դեպքեր շատ են պատահում, իսկ դա մարզիկների ոչ լավ պատրաստվածության արդյունքն է»,- նշել է Պրադոն:
 

Placeholder
Արգենտինայում մարզիկը մահացել է պատվո հարթակի վրա