Ճապոնա-չինական հարաբերությունները կրկին սրվել են Յասուկունի տաճարի պատճառով
Քաղաքական
17:55 21/04/2014

Ճապոնա-չինական հարաբերությունները կրկին սրվել են Յասուկունի տաճարի պատճառով

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ծիսական մատուցում է իրականացրել Տոկիոյի Յասուկունի տաճարում, որը Չինաստանում և Հարավային Կորեայում համարվում է ճապոնական ռազմատենչության և ագզայնականության խորհրդանիշ:

Յասուկունի տաճարում հանգչում են ճապոնացի զինվորականները, ովքեր զոհվել են հանուն Ճապոնիայի և կայսրի: Յասուկունիում հուղարկավորված են նաև 14 ճապոնացի բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո դատապարտվել էին ռազմական հանցագործությունների համար: Ճապոնիայի վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Յասուկունի խորը վրդովմունք են առաջացնում ճապոնական օկուպացիայից տուժած Չինաստանում և Հարավային Կորեայում: 

Վերջին օրերին Յասուկունի տաճար էին այցելել նաև Ճապոնիայի պետական անվտանգության կոմիտեի ղեկավար, նախարար Կեյձի Ֆուրիան և ներքին գործերի և կոմունիկացիաների նախարար Յոստիակա Սինդոն:

Չինաստանը և Հարավային Կորեան շատ ցավոտ են տանում ճապոնական բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Յասուկունի և բազմաթիվ անգամ Պեկինն ու Սեուլը իրենց վրդովմունքն են հայտնել Ճապոնիայի վարչապետի՝ տաճար այցերի հետ կապված:


2013թ.-ի դեկտեմբերի 26-ին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այցելել էր Յասուկունի, ինչից հետո Չինաստանի ԱԳՆ-ն հայնդես էր եկել կոշտ հայտարարությամբ, որտեղ ճապոնացի պաշտոնյայի այցը գնահատվել էր որպես չինացիների և այլ ասիական ժողովուրդների ազգային զգացմունքների ոտնահարում:

ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Լյու Ցզեին հայտարարել էր, որ Աբեի կողմից Յասուկունի այցելությունը Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված աշխարհակարգի դեմ ուղղված մարտահրավեր է:

Դիվանագետը հիշեցրել էր, որ Յասուկունիում են հանգչում միջազգային տրիբունալի կողմից ռազմական հանցագործներ համարվող 14 պաշտոնյաներ: 

Ճապոնիայի ԱԳՆ-ն արձագանքելով Պեկինի կոշտ հայտարարությանը նշել էր, որ Յասուկունի այցելությունը քաղաքական գործչի անձնական որոշումն է և այն չպետք է ազդի ճապոնա-չինական հարաբերությունների վրա:

Սեուլում Աբեի այցին արձագանքել էին այդ երկրում Ճապոնիայի դեսպանատան մոտ բազմամարդ բողոքի ցույցերով, իսկ Հարավային Կորեայի ԱԳՆ-ն հանդես էր եկել այցը դատապարտող հայտարարությամբ և չեղյալ էր հայտարարել իր արտգործնախարար Յուն Բյոն Սեի այցը Տոկիո:

Յասուկունի տաճարի հետ կապված միջադեպը կարող է վատթարացնել ճապոնա-չինական առանց այդ էլ բավականին խնդրահարույց հարաբերությունները՝կապված Սենկակու վիճելի կղզիների հետ:

Սենկակու կղզիների պատկանելիության շուրջ հակամարտությունը երկու երկրների միջև սկիզբ է առնում դեռևս 1970-ական թթ.-ից:

Ճապոնական կողմը պնդում է, որ վերահսկում է կղզիները 1895թ.-ից, իսկ մինչ այդ կղզիները ոչ ոքի չեն պատկանել:
Չինաստանը հայտարարում է, որ կղզիները մտել են չինական կայսրության կազմի մեջ 600 տարի առաջ:

Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո կղզիները գտնվում էին ԱՄՆ-ի վերահսկողության տակ և դրանք վերադարձվել են Ճապոնիային 1972թ.-ին: Տարածքային վեճը հատկապես սրվեց 2012թ.-ի կեսերին, երբ Ճապոնիան հայտարարեց կղզիների ազգայնացման մասին:

Ճապոնիայի կառավարությունը այդ ժամանակ հայատարարել էր, որ 26 մլրդ իենով(26 միլիոն դոլար) կգնի կղզիները դրանց մասնավոր սեփականատերերից՝Կուրիհարա ընտանիքից:

Հատկանշական է, որ կղզիները շատ փոքր են և տնտեսական շահագործման համար ոչ պիտանի, սակայն դրանք հնարավորություն են տալիս մեծացնել տարածքային ջրերի և բացառիկ տնտեսական գոտու տարածքը:

Տոկիոյի կղզիները ազգայնացնելու մասին հայտարարությանը հաջորդեց չինական կողմի պատասխանը՝չինական ռազմածովային ուժերի 3 նավ ուղղություն վերցրեցին դեպի կղզիները, ինչը հերթական անգամ հանգեցրեց դիվանագիտական հարաբերությունների վատթարացմանը և Ճապոնիայի ԱԳՆ-ի բողոքի նոտայի հրապարակմանը: 

Արտյոմ Բալասանով


Նախորդող հրապարակում՝

Ճապոնիայի և Չինաստանի հարաբերություններում լարվածությունը հասել է գագաթակետին

 
Շարքի այլ հրապարակումներ`

Չինաստանը չի միջամտելու Ուկրաինայի ներքին գործերին և կշարունակի զարգացնել ռազմավարական կապերը Կիևի հետ

Պաշտոնական Պեկինը իր վրդովմունքն է հայտնել Օբամայի և Դալայ Լամայի հանդիպման կապակցությամբ

Պեկինը ամրապնդվում է նաև Հարավային Կովկասում


Իսլամական անջատողականությունը սպառնում է Չինաստանի միասնականությանը

65 տարի ընդմիջումից հետո կկայանա Չինաստանի և Թայվանի պաշտոնյաների պատմական հանդիպումը


Սի Ձինպինի այցը նոր լիցք կհաղորդի ռուս-չինական ռազմավարական կապերի ամրապնդմանը

ԵՄ-ն ընդլայնելու է բազմակողմ ռազմավարական կապերը Չինաստանի հետ

Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը` Չինաստանի կենսական շահերի տարածք


 

Placeholder
Ճապոնա-չինական հարաբերությունները կրկին սրվել են Յասուկունի տաճարի պատճառով