Ադրբեջանագետը` հայ գերուն առանց խոշտանգումների վերադարձնելու Ադրբեջանի քայլի մասին
Քաղաքական
14:36 21/04/2014

Ադրբեջանագետը` հայ գերուն առանց խոշտանգումների վերադարձնելու Ադրբեջանի քայլի մասին

Ադրբեջանական գերության մեջ հայտնված ծերունի Մամիկոն Խոջոյանին ադրբեջանական կողմը խոշտանգված հետ հանձնեց: Այդ խոշտանգումների վերաբերյալ աղմուկ բարձրացավ, ինչից հետո այդ երկրում հայտնված երկրորդ գերի Արսեն Խոջոյանը հայրենիք վերադարձավ անհամեմատ ավելի լավ վիճակում:

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ ադրբեջանցիները մտածեցին` պետք չէ գազանի իմիջ ձեռք բերել միջազգային հանրության աչքերում:

«Հակառակը, ցույց տալ, որ տեսեք մեզ մոտ գերի է ընկել և հետ ենք վերադարձնում առանց խոշտանգումների: Իրենք այդ ամենը կարողանում են ներկայացնել և ճիշտ ներկայացնել` թե ԶԼՄ-ներով, թե միջազգային հարթակներում: Քարոզչական առումով նրանք վատ չեն աշխատում»,- ասաց նա:

Նա նկատեց, որ այն մարդուն, որին պետք է հետ վերադարձնեն, ըստ էության, փորձում են այնպես վերադարձնել, ինչպես գերի է ընկել, առանց որոշակի մարմնական վնասվածնքերի:

«Այդ մարդը պետք է արտաքնապես առողջ երևա: Իսկ ով երկարաժամկետ է նրանց մոտ մնում, գիտենք, որ սովորական է իրենց համար գերիների խոշտանգումը` անմարդկային մեթոդներով»,- հավելեց Սարգիս Ասատրյանը:

Արսեն Խոջայանը հայ-ադրբեջանական սահմանը հատել էր այս թվականի մարտի 7-ին և վերադարձվել ապրիլի 10-ին: Մամիկոն Խոջոյանն ադրբեջանական կողմում էր հայտնվել հունվարի 28-ին և վերադարձվել մարտի 4-ին:

Նախորդիվ`

ԿԽՄԿ-ն բացառում է Խոջոյանին ուղղորդելու հնարավորությունը

 

Placeholder
Ադրբեջանագետը` հայ գերուն առանց խոշտանգումների վերադարձնելու Ադրբեջանի քայլի մասին