Այսօր խորհրդարանական ուժերը վարչապետի հետ քննարկվելու են պարտադիր բաղադրիչի հարցը
Օրվա մամուլ
09:14 22/04/2014

Այսօր խորհրդարանական ուժերը վարչապետի հետ քննարկվելու են պարտադիր բաղադրիչի հարցը

Ըստ «Հայկական Ժամանակ»-ի աղբյուրների՝ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր ժամը 12-ին իր մոտ է հրավիրել քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին՝ քննարկելու կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչի հարցը:

Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը, որ մտադիր էին այս շաբաթ այդ հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրել և պատրաստվում էին այսօր արդեն ԱԺ քարտուղարությունից համապատասխան ձևաթուղթ վերցնել՝ պատգամավորների ստորագրությունները հավաքելու նպատակով, կառավարության խորհրդակցության պատճառով հետաձգել են նիստը: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի թղթակցին հայտնել են քառյակի ներկայացուցչները:

Ենթադրվում է, որ գոնե այս շաբաթ ԱԺ արտահերթ չի լինի, և կախված կառավարության այսօրվա խորհրդակցության արդյունքներից՝ չորս ուժերը, հնարավոր է, այդ հարցը արտահերթ կարգով ԱԺ օրակարգ մտցնեն երկուշաբթի մեկնարկելիք ԱԺ քառօրյայում: Թերթին հայտնի է դարձել, որ խորհրդարանում ընդգրկված բոլոր վեց ուժերն էլ կմասնակցեն Հովիկ Աբրահամյանի մոտ հրավիրված քննարկմանը:

Placeholder
Այսօր խորհրդարանական ուժերը վարչապետի հետ քննարկվելու են պարտադիր բաղադրիչի հարցը