Անհասկանալի է պախկված տեղից ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ ասելը. Թովմասյանը` Քոչարյանին
Քաղաքական
15:22 23/04/2014

Անհասկանալի է պախկված տեղից ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ ասելը. Թովմասյանը` Քոչարյանին

«Եթե քաղաքականություն է ուզում վերադառնալ, պետք է բացահայտ ասի: Անհասկանալի է պախկված տեղից ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ ասելը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը` անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությանը:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ անցել են այն ժամանակները, որ քողարկված քայլեր էին կատարվում:

«Եթե դու ուզում ես քաղաքականություն վերադառնալ, պետք է ասես, թե որոնք են ծրագրերդ»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների շուրջ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումներին, ապա, Հրայր Թովմասյանը համաձայն չէ դրանց հետ: Ավելին, Հրայր Թովմասյանն ընդգծեց ստեղծված պայմաններում այդ փոփոխությունների անհրաժեշտությունը:

Նախորդիվ`

Ռոբերտ Քոչարյանը` նոր վարչապետի և սահմանադրական բարեփոխումների մասին

Placeholder
Անհասկանալի է պախկված տեղից ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ ասելը. Թովմասյանը` Քոչարյանին